Իտալիայի հավաքականը երեք ֆուտբոլիստ է փոխել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մի քանի փոփոխություններ է կատարել թիմի կազմում սեպտեմբերի 5-ին կայանալիք խաղից առաջ։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հավաքականի երեք ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով լքել են թիմի մարզումային ճամբարը։ Դրանք են պաշտպաններ Մատիա Դե Շիլյոն, Բրիան Կրիստանտեն, հարձակվող Լորենցո Ինսինյեն։ Նրանց տեղը հրավիրվել են Դանիլո Դ’Ամբրոզիոն, Սանդրո Տոնալին եւ Վինչենցո Գրիֆոնը։ Հիշեցնենք, որ մինչ այդ վնասվածքի պատճառով հավաքականի կազմից դուրս էր մնացել նաեւ թիմի ավագ Ջիորջիո Կիելինին։
Իտալիայի հավաքականը Երեւան կժամանի սեպտեմբերի 4-ին։ Այդ օրը ժամը 19։00-ին տեղի կունենա թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մամուլի ասուլիսը, իսկ կես ժամ անց կկայանա իտալացիների մարզումը «Հանրապետական» մարզադաշտում։