Բացել լրահոսը Փակել լրահոսը
69811888_484306069027111_7552744932553785344_n
A A
Մշակույթ

«Կինը պետք է տղամարդու հետ ամուսնանա, տղամարդը՝ կնոջ, երրորդ ձև լինել չի կարող լինել» (տեսանյութ)

«Հայ-ուկրաինական այս ցուցահանդեսին ես մեծ հաճույքով  եմ մասնակցում, քանի որ ինքս շատ մեծ դեմոկրատ եմ, չեմ ապրել  Ուկրաինայում, բայց ուրախ եմ կատարվող փոփոխությունների համար»,- ասում է «Պինակոտեկա» միջազգային ցուցահանդեսի մասնակից, ինչպես ինքը ներկայացավ՝ քանդակագործ-սյուրեալիստ Սամվել Բուդաղյանը։

«Իմ գործերում կարևորը գաղափարն է, - ասում է քանդակագործը և հավելում,- ես արձանագրող չեմ, ես քանդակագործ եմ»։ Դալիին պատկերելիս, օրինակ, ոչ թե նրա դեմքն եմ պատկերել, այլ նրա մտածողությունը։

«Ծնող համար մեկ և ծնող համար երկու» մակագրությամբ քանդակը ևս գաղափար է Սամվել Բուդաղյանի համար։ Չնայած դեմոկրատ է, սակայն չի ընդունում միասեռականների միջև ամուսնությունները։

«Սա բնական չէ, -ասում է,- Աստված ինչպես ստեղծել է, այնպես պետք է լինի։ Կինը պետք է տղամարդու հետ ամուսնանա, տղամարդը՝ կնոջ։ Երրորդ ձև լինել չի կարող լինել»։