Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Champions Showdown. Լեւոն Արոնյանը առայժմ վստահ հաղթում է Հիկարու Նակամուրային

Ամերիկայի շախմատային մայրաքաղաք Սենթ Լուիսում մեկնարկել է ուշագրավ նոր մրցաշար՝

Champions Showdown-ը: Ութ շախմատիստներ կազմել են չորս զույգ եւ առաջիկա չորս օրվա ընթացքում կանցկացնեն արագ եւ կայծակնային շախմատի մրցախաղ:

Լեւոն Արոնյանը հանդիպում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Առաջին օրվա չորս պարտիաներից հետո մեր շախմատիստը հաղթում է 5,5:0,5 հաշվով (արագ շախմատում հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր): Այսօր կողմերը կանցկացնեն հաջորդ չորս պարտիաները:

Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Գարի Կասպարով – Ֆաբիանո Կարուանա հակամարտությունը: Առաջին չորս հանդիպումներից հետո աշխարհի 13-րդ չեմպիոնը զիջում է 1:5 հաշվով:

Մյուս զույգերում գրանցվել են այսպիսի արդյունքներ.

Վեսլի Սո – Վեսելին Տոփալով՝ 4:2

Լենիեր Դոմինգես – Պյոտր Սվիդլեր՝ 1,5:4,5