A
A
Մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու. Ա. Հարությունյանը Գեղարքունիքի մարզ է գնացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը:
«Իմ այցը Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, եւ առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Քիչ առաջ մենք սեպտեմբերի 1-յան արարողություն իրականացրեցինք: Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,-ասաց նա: