Բացել լրահոսը Փակել լրահոսը
69641977_2476637155727585_6676599431262896128_n
A A
Սպորտ

Արթուր Վանեցյանն ու Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգում կհետեւեն «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մեկնել է Լյուքսեմբուրգ եւ Երեւանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ միասին այժմ հետեւում է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» կարեւոր խաղին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Նրանց հետ է նաեւ «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որն առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել, կարող է առաջին անգամ մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ, ինչը դեռեւս չի հաջողվել հայկական որեւէ ակումբի:

Ի դեպ, «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղն ուղիղ եթերով հեռարձակվում է նաեւ Երեւանի տարբեր փողոցներում եւ այգիներում, որտեղ հավաքվել են մեծ թվով ֆուտբոլասերներ: Երկրպագուները հանդիպմանը կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: