«Արարատ-Արմենիան» կարող է պատուհան բացել դեպի Եվրոպա
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմն այսօր կփորձի ոչ միայն ակումբի, այլև հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ Դրա համար Հայաստանի չեմպիոնին հարկավոր է լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում դիմակայել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին», որը հանդես է գալու իր հարկի տակ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երևանում կայացած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է մեր թիմը։ Դա նշանակում է, որ «Արարատ-Արմենիային» նվազագույնը պետք է չպարտվել 0։1 և ավելի խոշոր հաշվով։ Նույն արդյունքով պարտվելու դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարում։
Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են «Դյուդելանժին», որը հանդես է գալիս իր հարկի տակ։ Դրանք տանտերերի հաղթանակը գնահատել են 2,10 գործակցով։ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը 3,40 գործակից է։
«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի ժամը 22։00-ին։ Նշենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլ մտնող թիմը նվազագույնը կստանա 2,92 մլն եվրո պարգևավճար։