A
A
Մարկոս Պիզելին չի օգնի Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել իր ակումբում՝ «Ակտոբեում», եւ չի կարող օգնել մեր ազգային թիմին առաջիկա երկու խաղերում։
Ինչպես տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը, հայաստանցի լեգեոնականը կրկին վնասել է ծունկը, որի պատճառով մի քանի շաբաթ չի կարող խաղալ։ Դա նշանակում է, որ նա բաց կթողնի Եվրո-2020-ի Հայաստան – Իտալիա և Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա ընտրական խաղերը։
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին ծունկը վնասել էր անցած տարի, Հայաստան – Մակեդոնիա խաղի ժամանակ, որից հետո նա երկար ժամանակ վերականգնողական կուրս էր անցնում հարազատ Բրազիլիայում։