A
A
Բռնցքամարտի ԵԱ. Անի Հովսեփյանը ավարտեց ելույթները
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը կվերադառնա առանց մեդալի:
Մեր վերջին ներկայացուցիչը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, քառորդ եզրափակիչ մրցամարտում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ լեհ Անետա Ռիգիելսկային եւ պարտվեց 0:5 հաշվով: Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում նա հաղթել էր խորվաթ Մայա Սարիչին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Քրիստինե Սարգսյանը (48 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ), պարտություն էին կրել մեկնարկային մրցամարտերում եւ նույնպես ժամանակից շուտ դուրս էին մնացել պայքարից: