A
A
Լևոն Արոնյանն ու Վեսլի Սոն առանց պայքարելու կիսեցին միավորը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությունում այսօր կայանում է վերջին՝ 11-րդ տուրը:
Առաջինն իրենց պարտիան ավարտվեցին մրցաշարի երկու ետնապահները՝ Լեւոն Արոնյանն ու ամերիկացի Վեսլի Սոն: Կողմերը 30 րոպեում փոխանակեցին գլխավոր խաղաքարերը, իսկ 35-րդ քայլին կրկնեցին դիրքը և գրոսմայստերական ոչ-ոքի արեցին:
Այդպիսով, երկու շախմատիստները վաստակեցին 4,5-ական միավոր և հավասարվեցին Հիկարու Նակամուրային ու Անիշ Գիրիին, որոնք, սակայն, դեռ շարունակում են իրենց հանդիպումները: Հիշեցնենք, որ 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է չինացի Դին Լիժենը: