A
A
Ձյուդոյի ԱԱ. Ֆերդինանտ Կարապետյանը պարտվեց մեկնարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, անհաջողության է մատնվել մեկնարկում:
Եվրոպայի 2018 թվականի չեմպիոնը առաջին իսկ գոտեմարտում պարտվել է Չինաստանը ներկայացնող մոնղոլ ձյուդոյիստ Սաի Ինդջիրիգալային: Այս պարտությունից հետո Ֆերդինանտ Կարապետյանը իր քաշային կարգի դասակարգման աղյուսակում նահանջել է 23-րդ հորիզոնական:
73կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ճապոնացի Շոհեյ Օոնոն, որը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին:
Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: