Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Անի Հովսեփյանը հաղթեց մեկնարկում, իսկ Քրիստինե Սարգսյանը՝ պարտվեց

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է կանանց բռնցքամարտի 2019թ Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ այս մրցումներում հանդես կգան մեր երեք բռնցքամարտիկները՝ 48 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Քրիստինե Սարգսյանը մեկնարկային մարտում 0:5 հաշվով պարտվեց բելառուսցի Յանա Բուրինային եւ դուրս մնաց պայքարից: Անի Հովսեփյանը քիչ առաջ 1/8 եզրափակիչ փուլում հաղթեց խորվաթ Մայա Սարիչին եւ մտավ քառորդ եզրափակիչ: Նրան մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ:

Անուշ Գրիգորյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից: Նրա առաջին մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչն է: Մրցամարտը կկայանա վաղը, օգոստոսի 26-ին: