Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak pyunik 25.08.
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Փյունիկին» եւ հավասարվեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության 4-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երեւանի «Փյունիկին» եւ վստահ հաղթանակ տոնեց:

Նախ հեթ-տրիկի հեղինակ դարձավ տանտերերի իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, որը աչքի ընկավ 38-րդ, 63-րդ եւ 80-րդ րոպեներին: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Արթուր Միրանյանը ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը:

Այդպիսով, «Շիրակը» հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատար «Արարատին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն «Փյունիկը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց (նախորդ տուրում «Արարատից»՝ 1:4) եւ այժմ 3 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Այսօր տեղի կունենա նաեւ «Երեւան» - «Արարատ-Արմենիա» մրցակցությունը, իսկ տուրը կավարտվի վաղը կայանալիք «Արարատ» - «Ալաշկերտ» խաղով: