Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Սինկֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել Հիկարու Նակամուրային (տեսանյութ)

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիան 40-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի՝ դիրքերը երկու անգամ կրկնելու պատճառով:

Տուրի մնացած հանդիպումները նույնպես խաղաղ ավարտ ունեցավ: Այդպիսով, յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիժենը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: Նրանց հաջորդում են 6 շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ առայժմ շարունակում է բաժանել 10-12-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կմրցի ռուս Յան Նեպոմնյաշչու հետ, ով 3,5 միավոր ունի: