Բացել լրահոսը Փակել լրահոսը
3998
A A
Սպորտ

ԱԱ. Հայ թիավարողները դուրս են եկել եզրափակիչ

Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության եզրափակիչ։

Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։

200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա օգոստոսի 25-ին։ Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության եզրափակչում։