Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool win
A A
Սպորտ

«Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» եւ գլխավորեց աղյուսակը

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:

Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց տանտերերի պաշտպան Ժոել Մատիպը: Ընդմիջումից հետո, 49-րդ րոպեին, «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը 11մ հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ տասը րոպե անց եռապատկեց այն: 

Խաղավարտից հինգ րոպե առաջ հյուրերին հաջողվեց խփել հեղինակության միակ գոլը: Աչքի ընկավ Լուկաս Տորեյրան: 

«Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 86-րդ րոպեին:

«Լիվերպուլը» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ գլխավորեց աղյուսակը, իսկ «Արսենալը» չնայած կորցրեց առաջին երեք միավորները, սակայն պահպանեց 2-րդ տեղը: