Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Կանխատեսումները թույլ են տալիս պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել․ Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)

ՀՀ պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են: Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք չունենք չկանխատեսված կամ անսպասելի, բացասական փոփոխություն: Մշտապես, մենք ամեն ամիս, ամիսն ավարտվելուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակում ենք ազդագիրը, ինքը տարվա ընթացքում ունենում է ե՛ւ աճ, ե՛ւ նվազում՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին պարտքի մասով: Կարող է մի ամիս լինել աճի, մի ամիս՝ նվազման միտում: Բայց որպես կանոն պետական պարտքի վերաբերյալ դատողություն արվում է տարեկան արդյունքներով, որովհետեւ դա թույլ է տալիս գնահատել եւ դատողություն անել, թե պարտքի դերը ինչպիսի զարգացում ունեցավ: Համենայնդեպս, մեր կանխատեսմամբ, մենք գտնվում ենք այն վիճակում, որ տարեկան մեր կանխատեսումները պարտքի զարգացման տեսակետից թույլ են տալիս պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի.

«Բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում»,- ասաց նա: