Բացել լրահոսը Փակել լրահոսը
69273238_1676769945787479_7269223653034688512_n
A A
Հասարակություն

«Քննչական կոմիտեն գնում է մանիպուլացիաների»․ Գևորգ Սաֆարյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով կայացած hանդիպումից առաջ Բաղրամյան 26-ի դիմաց էին նաև ակտիվիստներ և ցուցարարներ, ինչպես նաև Ջերմուկից եկած քաղաքացիներ։

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը հավաքին մասնակցում էր, ինչպես ինքը նշեց, ոչ միայն Ամուլսարի հանքի, այլև այլ հանքերի շահագործման դեմ լինելով․

«Սա բացահայտ գողություն է, թալան։ Ես մի բան կարող եմ ասել՝ այն մարդիկ, ովքեր կփորձեն այս հանքը շահագործել, իրենք իրենց ձեռքով փորում են իրենց երեխաների գերեզմանը և հայ ժողովրդի, պետականության ապագան»,- նշեց Պավլիկ Մանուկյանը։

«Քննչական կոմիտեն գնում է մանիպուլացիաների։ Մենք պիտի հասկանանք, որ հանքի փորձաքննություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել փաստաթղթի փորձաքննություն, և դրա արդյունքում այդ ընկերությունը ֆիքսել է, որ ինքը չի կարող երաշխիքներ տալ, որ ջրերը չեն աղտոտվի, որովհետև  առկա փաստաթղթում չկան բավարար տվյալներ»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում