Բացել լրահոսը Փակել լրահոսը
CNF_Logo_HIgherRes
A A
Տնտեսություն

On line տեսախցիկներ, անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ` ՀՀ պահպանվող տարածքներում

Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ նորարարական տեխնոլոգիաները հաջողությամբ ներդրվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում:   «Արփի լիճ» ազգային պարկում ավարտվեց ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացան տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև, պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Մեկ այլ պահպանվող տարածքում՝ «Դիլիջան» ազգային պարկում, գործարկվել են 12 նոր, on line տեսախցիկներ, որոնք այսուհետ կհսկեն պարկ մտնող մի շարք ճանապարհներ՝  ապահովելով պահպանվող տարածքի որոշակի հատվածների  շուրջօրյա տեսահսկումը:

Այս աշխատանքը ևս շարունակական է և առայժմ կատարվել է առաջին փուլը: Նախատեսվում է  պարկի բարձր ռիսկային բոլոր տարածքներում ունենալ ժամանակակից տեսահսկման համակարգեր, որոնք կներառեն on line տեսախցիկներ, անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ և այլն:

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ նոր տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի արդյունավետ դարձնելու և ավելացնելու ուղղությամբ: