Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal miki
A A
Սպորտ

«Արսենալը» հաղթեց «Բարնլիին»

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում հաղթեց «Բարնլիին» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Խաղի հաշիվը 13-րդ րոպին բացեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: Առաջին խաղակեսի վերջում Էշլի Բարնսը վերակագնեց հավասարակշռությունը: Հանդիպման 64-րդ րոպեին աչքի ընկավ «Արսենալի» գաբոնցի գրոհային Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Այդ գոլն էլ երկրորդ հաղթականը բերեց լոնդոնցիներին, որոնք 6 միավորով սկսեցին գլխավորել աղյուսակը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորվել էր «Արսենալի» պահեստայինների թվում: Մեր ֆուտբոլիստը խաղադաշտ այդպես էլ դուրս չեկավ։