Բացել լրահոսը Փակել լրահոսը
1566022482,7024
A A
Հասարակություն

Ուժեղացված ծառայություն Արարատի մարզում․ 13 հոգի բերման է ենթարկվել (տեսանյութ)

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն:
Նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 13 անձինք:

Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվեց

ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: