Կառավարության նիստին ներկայացվեց Ամուլսարի հետ կապված փորձագիտական եզրակացությունը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին խնդրեց ներկայացնել միջազգային փորձագիտական «էլլարդ» ընկերության եզրակացությունը՝ Ամուլսարի հետ կապված։ Պարոն Գրիգորյանը ներկայացրեց երեք ամենկարեւոր կետերը. առաջին կետն այն է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Ջերմուկի աղբյուրների միջեւ որեւէ կապ չկա։
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Սեւանա լճի ջրավազանի հետ որեւէ կապ չկա, երկրաշարժի ժամանակ հնարավոր է դրենաժային ջրերի հոսք դեպի Սեւանի լճի ավազան, սակայն վտանգը մեծ չէ։
Եւ երրորդ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ եթե Լիդիան ընկերությունը պետք է կիրառի 16 մեղմման միջոցներ, ապա ընկերությունը պատրաստ է կիրառել 15-ը։
Հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն, «էլլարդ» ընկերությունը առաջարկել է առաջնորդվել 500 տարի կիրառման փորձով»-ասաց Հայկ Գրիգորյանը։
Վարչապետը նշեց,որ կառավարության անդամները կծանոթանան փաստաթղթին, եւ դրա արդյունքում եզրակացություն կարվի։