A
A
Վառելափայտով բեռնված 9 մեքենա է կանգնած եղել
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացնում է․
«Օգոստոսի 15-ին սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից տարածված Մխչյանի խողովակների մոտ փայտանյութի վաճառքի ահազանգի հետքերով այսօր վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են Արարատի մարզի Մրգավետ համայնք, որտեղ կանգնած են եղել վառելափայտով բեռնված թվով 9 ավտոմեքենա՝ վարորդները ներկայացրել են փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հավաստող բոլոր փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել ՀՀ մի շարք մարզերում՝ ապօրինի ծառահատումներն ու փայտանյութի տեղափոխումը բացառելու նպատակով»։