Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess tur
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը զիջեց առաջին տեղը (տեսանյութ)

Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի շրջանակում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանում:

Կայացած 9 տուրում մեր շախմատիստը տարավ միայն մեկ հաղթանակ՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, 6 պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրեց, ընդ որում 9-րդ տուրում նա զիջեց իր անմիջական մրցակցին՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակել է 17 միավոր եւ այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա կես միավորով զիջում է հենց ֆրանսիացի գրոսմայստերին: 

Այսօր կկայանան 10-18-րդ տուրերը: Առաջին տեղի համար հիմնականում կպայքարեն 6 շախմատիստ, իսկ ահա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն արդեն 5 միավորով հետ է մնում առաջատարից եւ դժվար թե կարողանա հասնել նրան: