Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol debosh
A A
Սպորտ

Ծեծկռտուք «Վան» - «Լոկոմոտիվ» խաղի ժամանակ. Հանդիպումն անավարտ է մնացել (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնության «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը մնացել է անավարտ: Երեւանյան ակումբն այդ կապակցությամբ հայտարարություն է կատարել:

«Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։

Այդ լարվածությունը 2-րդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։ «Լոկոմոտիվի» ղեկավարությունն անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։

Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»։

Նշենք, որ խաղը 1:0 հաշվով հաղթելիս է եղել «Վան» թիմը: