Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+levon 13.08.
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին եւ դարձավ միանձյա առաջատար

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարում:

Մեր գրոսմայստերը նախ սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, ապա սեւերով առավելության հասավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Այդ հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 14,5 միավոր եւ 1,5-ով առաջ անցավ իրեն հետապնդող Մաքսիմ Վաշյե-Լագրավից, որը երկու պարտություն կրեց առաջին երկու պարտիաներում:

Հիշեցնենք, որ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 տուրից: