A
A
Ուղիղ. Այսօր՝ Արոնյան – Կարյակին, Մամեդյարով, Դին Լիժեն, Կարուանա, Կառլսեն, Վաշյե-Լագրավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում այսօր կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ մրցամարտով:
Երկրորդ տուրում մեր գրոսմայստերը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Այնուհետեւ նրա մրցակիցները կլինեն Դին Լիժենը, Ֆաբիանո Կարուանան, Յու Յանժին, Լենիեր Դոմինգեսը, Ռիչարդ Ռապորտը, Մագնուս Կարլսենը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Մասնակիցները կանցկացնեն 18-ական հանդիպում: Արագ շախմատի մրցաշարից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որոնք վաստակել են 13-ական միավոր:
Լեւոն Արոնյանի պարտիաների ընթացքին շախմատասերները կարող են հետեւել մեր կայքէջում: