Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության 3-րդ լիգայում

Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Սկոպյեում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայի հաղթող։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նա ցույց է տվել 16,46 մետր արդյունք՝ առաջ անցնելով ադրբեջանցի և մոլդովացի աթլետներից:

Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր արգելավազքում Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնականը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7,24 մետր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանանց 3000 մետր արգելավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ տեղը: