Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայ պատանի բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Թբիլիսում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Արծաթե մեդալների արժանացել են 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը եւ 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը: 

Թբիլիսիից բրոնզե պարգեւներով կվերադառնան 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը եւ 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը: