Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արսենալ» -ը հաղթեց առաջին խաղում (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակով սկսեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունը;

Նյուքասլում համանուն թիմի հետ կայացած խաղի միակ գոլը 58-րդ րոպեին խփեց արսենալցիների գաբոնցի
հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «Արսենալի» մեկնարկային կազմում,սակայն 84-րդ րոպեին փոխարինվեց: Մասնագետները նրա խաղը գնահատել են 6,2 բալով, որն ամենացածրն է արսենալցիների մեջ:

Հաղթանակից հետո «Արսենալի» ֆեյսբուքյան էջում անմիջապես հայտնվեց այս գրառումը, թե կյանքը լավ է։