Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թափքում եղել է կաղնու կոճղերից մոտ 3 խմ վառելափայտ, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել: Նա հայտնել է, որ փայտանյութը անձամբ բենզասղոցով հատել է մայիսին՝ Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառում:
A A
Հասարակություն

Անփաստաթուղթ փայտ է հայտնաբերվել (տեսանյութ)

Օգոստոսի 8-ին, ժամը 05.30-ին, անօրինական փայտանյութ հայտնաբերելու նպատակով Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ծառայություն իրականացնող ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բաժին են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով:

Թափքում եղել է կաղնու կոճղերից մոտ 3 խմ վառելափայտ, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել: Նա հայտնել է, որ փայտանյութը անձամբ բենզասղոցով հատել է մայիսին՝ Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառում:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: