Բացել լրահոսը Փակել լրահոսը
կար
A A
Քաղաքականություն

Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց, որով նախատեսվում է Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրել Կ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ հուշարձանի տեղադրման աշխատանքների համար կպահանջվի 3մլն 281 հազար դրամ։

«Հարցը քննարկվել է ընտանիքի հետ, եւ հենց այդտեղ արձանը տեղադրելն իրենք են առաջարկել»-ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դեմիրճյանի արձանը տեղադրելու որոշում վաղուց կար.

«Երեւանի քաղաքապետարանը առաջարկել է մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը։ Նաեւ ներկայացվել է արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի, ե՛ւ ընտանիքի կողմից»։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ հուշարձանը տեղադրված կլինի, Սուրեն Պապիկյանը ժամկետներ չնշեց։

Որոշումն ընդունվեց։