Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակն այս ամառ երեք ամերկացի ուսանողների համար իրականացնում է Հայաստանում մասնագիտական պրակտիկա անցնելու ծրագիր։  Նրանք  ամառային պրակտիկան են անցնում Հայաստանում տուրիզմի և Էկոտուրիզմի ոլորտում գործող կազմակերպություններում:

 Ութշաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրնեց հյուրընկալող հայկական կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, կազմակերպությունների գործունեության և նախագծերի վերաբրեյալ գովազդային նյութեր մշակելու, սոցիալական ցանցերում կատարված աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու հարցերում: 

Օգոստոսի 6-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ծրագրի ամփոփիչ հանդիպման  ժամանակ, ուսանողները Հայաստանում իրենց հյուրընկալող կազմակերպությունների գործընկերներին, ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին, այլ շահառու կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրեցին «Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագրի գրասենյակում և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC) անցած մասնագիտակ պրակտիկայի 8-շաբաթյա փորձը և կատարած աշխատանքը։

Այս ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպում են ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոտուրիզմի բաժնի   գլխավոր մասնագետ hետ՝ ծանոթանալու այդ ոլորտում իրականացվող քայլերին և նախաձեռնություններին։

Ծրագրի մասնակից ամերիկացի ուսանողները նաև տևական ու ամուր կապեր են հաստատել իրենց հյուրընկալած կազմակերպությունների և ընտանիքների հետ, ինչը է՛լ ավելի հաստատուն կդարձնի հայ-ամերիկյան հարաբերությունները մարդկային շփման մակարդակում։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության՝ «Արտերկրում ուսանելու» ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական հովանավորությամբ։