Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol
A A
Սպորտ

Մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նոր առաջնությունը

Այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2019-20թթ առաջնությունը:

 

Բացման խաղում Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ ընդունեց Երեւանի «Ուրարտուին» (այսուհետ այդ անվան տակ հանդես կգա նախկին «Բանանց» թիմը): Շիրակցիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ վաստակեցին առաջին երեք միավորները: Տանտերերի կազմում աչքի ընկան Արտեմ Գեւորգյանն ու Մորի Կոնեն (երկու անգամ), իսկ հյուրերից միակ գոլը խփեց Եվգենի Կոբզարը:

 

Այսօր տեղի կունենա եւս մեկ հանդիպում: Երեւանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում կխաղա բարձրագույն խմբի նորեկ «Երեւանի» հետ:

 

Նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությանը մասնակցում են 10 թիմ, որոնք նախ երկու շրջանով կորոշեն ուժեղագույն 6 թիմերին, որոնք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի եւ մրցանակային տեղերի համար: Վերջին չորս տեղերը գրաված թիմերը կպայքարեն բարձրագույն խմբում իրենց տեղը պահպանելու համար: