A
A
«Փյունիկը» Եվրոպայի լիգայի 3-րդ փուլում է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը երկրորդ տարին անընդմեջ մտավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ:
Այսօր 2-րդ փուլի շրջանակում կայացած պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Չեխիայում ոչ-ոքի խաղաց տեղի «Յաբլոնեցի» հետ: Մեկ շաբաթ առաջ «Փյունիկը» իր հարկի տակ հաղթել էր 2:1 հաշվով:
Այդպիսով, մեր թիմը մտավ որակավորման 3-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Կրուզադերս» (Հս.Իռլանդիա) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) զույգի հաղթողի հետ: