Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի Մ19 ԵԱ. Հայաստան - Վրաստան՝ 74:55

Անդորայում ընթացող կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74:55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի այդ տարիքային թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն իր խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Կիսաեզրափակիչում մեր թիմը կմրցի Ա խմբում 2-րդ տեղը զբաղեցրած ընտրանու հետ (Մալթան կամ Անդորան): Այդ խաղը նախատասված է օգոստոսի 3-ին: