Բացել լրահոսը Փակել լրահոսը
ddddddd
A A
Սպորտ

Լյովա Գեւորգյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ազատոճային ըմբիշ Լյովա Գեւորգյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Երրորդ տեղի համար մրցամարտում մեր  92 կգ քաշային մարզիկը 7:4 հաշվով հաղթել է հնդիկ Մոնու Դահիյային:

Մեր մյուս ըմբիշները՝ 45 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 51 կգ քաշային Լեւիկ Միաքայելյանը եւ 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը տանուլ տվեցին սփոփիչ մարտերը եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: