Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0684
A A
Տնտեսություն

Սննդաբանն ասում է, որ արտադրողները մոլորեցնում են սպառողներին

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ասաց, որ բնակչությունը պետք է զգոն լինի և չօգտագործի ժամկետանց կաթնամթերք, քանի որ նրա մեջ պաթոգեն տարրերը համեմատած այլ մթերքներ հետ ավելի շուտ են ձևավորվում։

Հակոբյանը խորհուրդ տվեց չգնել լցնովի պաղպաղակներ, քանի որ ոչ բոլոր վաճառողներին են հետևում սարքավորումների հիգիենիկ վիճակին։

Նույն ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը նշում է, որ արտադրողները մոլորեցնում են սպառողներին՝ նշելով, որ օրինակ «Սինյորա ֆլորա» թթվասեր է արտադրվում մեկ այլ արտադրանքի նմանակմամբ, նույն մակնշմամբ, իսկ թթվասեր փոխարեն բուսական յուղ է լցված։

Նա կոչ արեց սպառողներին ուշադիր լինել, իսկ արտադրողներին չմոլորեցնել վերջիններիս։