Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0681
A A
Տնտեսություն

Նաիրիտի վրա նախատեսվում է կատարել մոտ 280 միլիոն եվրոյի ներդրում

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, ֆիզիկոս Աշոտ Գրիգորյանն ասում է, որ քայլեր են կատարվել Նաիրիտ գործարանի, Վանաձորի քիմգործարանի հնարավոր վերագործարկմանն ուղղությամբ։

Նա նշեց, որ հանդիպումից է գալիս, որին հիմնականում մասնակցում էին մասնավոր ընկերություններ և ԱյԹի ոլորտի արտասահմանյան ընկերություններ։ Գործարարն ասաց, որ գոհ է նաև Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, ֆիզիկոս Ավետիք Քերբյանի հետ հանիդպումից։ Իսկ ընդհանուր հանիպումներից տպավորված են եղել նաև Սլովակիայից ժամանած խոշոր գործարանատերերը՝ ստանալով առաջին պատվերները։

Գրիգորյանի խոսքով՝  իր գործընկերների հետ համատեղ հիմնադրած «ԵՄ-Ասիա բիզնես-ֆինանսական կենտրոն» հոլդինգը 100-120 միլիոն եվրո է պատրաստ ներդնել Նաիրիտի էներգետիկ բլոկները վերակառուցելու, 127-128 միլիոն եվրո բութադենային արտադրության վերականգնման, 20-30 միլիոն եվրո հարակից արտադրությունների վրա, որը շատ արագ փող կբերի։