Բացել լրահոսը Փակել լրահոսը
4283FCD9-20FF-4E6D-8129-9D6BD7347AFB_cx0_cy1_cw80_w1023_r1_s
A A
Տնտեսություն

Քննարկվեցին Արդարադատության նախարարության բյուջեի նախագծի վերլուծության տվյալները (տեսանյութ)

«ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները» թեմայով ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսելով ծրագրային բյուջետավորման մասին, թե ինչու է այն մտցվում ասաց․

«Դա նախ ըստ ծրագրերի է  իրականացվում, որովհետև մինչև այդ ուղղակի ըստ ծախսային տողերի կամ եկամուտի տողերի էր։ Սա կարևոր է  նրանով, որ դու արդեն դնում ես նպատակներ, ընդ որում, եթե դու պետական բյուջեի մասին ես խոսում՝ այդ նպատակները պետք է լինեն հասարակության համար օգտակար, կարևոր նպատակներ»։

Նրա խոսքերով, այս գաղափարախոսությունն է, որով  պետք է առաջնորդվի ծրագրային բյուջետավորումը։

Խոսելով արդարադատության ոլորտի մասին, Հոկտանյանը հարցադրում է անում, թե որքանով է  հասարակությունը գոհ կամ դժգոհ ոլորտի որոշակի կառույցների աշխատանքից, որքանով են այդպիսի միջոցառումները անհրաժեշտ։

«Օրինակ՝ որքանո՞վ է  դատապարտյալը գոհ այն ծառայությունից, որը մատուցվում է ՔԿՀ-ներում, ոչ թե ուղղակի դրվի դատապարտյալների թիվ, այլ որակական ցուցանիշների խնդիրը։ Մենք չպետք է առանց այն էլ բյուջեի փոքր փողերը ուղղակի ցփնենք և չունենանք ուռճացված բյուջե։ Այդ պատճառով շատ կարևոր է դառնում, հենց նպատակաուղղված լինեն ծախսերը, որի արդյունքում հասարակությունը ստանա օգուտ։ Օրինակ` այն նախարարությունները, որոնք ինչ-որ տեղ պատասխանատու են ներդրումներ բերելուն երևա, որ նրանք իսկապես այդ ուղղությամբ աշխատում են, ոչ թե ուղղակի աշխատավարձ են բաժանում իրենց աշխատակիցներին»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։  

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանն էլ ասաց, որ ճիշտ չի առանձնացնել արդարադատության նախարարությունը, քանի որ բոլոր նախարարություններն են նույն վիճակում։

«Այն ծախսերը, որը միշտ կատարվել է, փորձել են տեղավորվել ծրագրային բյուջետավորման սահմանված ձևաչափի մեջ։ Սակայն մեր կարծիքով չի հասել այն արդյունքին, որ դա լինի իրականում ծրագրային։ Հիմա արդեն ունենք բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը և մեր կասկածներն ավելի փարատվեցին, երբ որ տեսանք առաջին եռամսյակի հաշվետվությունները։ Քանի որ մենք նկատել էինք, որ կան ցուցանիշներ սահմանված ծրագրերի  միջոցառումներում, որոնք հիմնականում արտահայտում են քանակական ցուցանիշներ և ամբողջովին չեն կարող նկարագրել տվյալ միջոցառումը և տվյալ ցուցանիշները բավականին շեղված են»,- ասաց Սարգիս Նասիբյանը։