A
A
Հայաստանը հաղթանակով է մեկնարկել բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կանանց Մ18 տարեկանների հավաքականն առաջին հաղթանակն է տարել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Անդորրայում ընթացող մրցաշարի առաջին խաղում մեր ընտրանին 63:33 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կայլա Քեշմեշյանը, ով վաստակել է 12 միավոր:
Հաջորդ խաղը Հայաստանը կանցկացնի օգոստոսի 1-ին: Այդ օրը մեր բասկետբոլիստուհիները կմրցեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ, որոնք այսօր կհանդիպեն Ջիբրալթարի հետ:
Մրցաշարին մասնակցում են 7 երկրների հավաքականներ: Զուգահեռ ընթացող Ա խմբում հանդես են գալիս Անդորան, Մոնակոն, Մոլդովան ու Մալթան: Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն կիսաեզրափակիչ փուլ: