A
A
«Արարատ-Արմենիան» մտավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատախան խաղում Երեւանի «Արարատ-Արմենիան» Ջիբրալթարում հանդիպեց տեղի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսի 45+1 րոպեին մեր թիմի նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան բացեց հաշիվը, իսկ 58-րդ րոպեին կրկնապատկեց այն: Դաշտի տերերը 74-րդ րոպեին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
Այդպիսով, «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքով (թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր մեր թիմի հաղթանակով՝ 2:0) մտավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Դինամո» (Զագրեբ) - «Սաբուրթալո» զույգի պարտվողի հետ: