Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Սերգեյ Սարգսյանը պարտվեց թուրք ըմբիշին եւ մեդալ չնվաճեց

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում այսօր հայտնի դարձան առաջին մեդալակիրները:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մեր 110 կգ քաշային ըմբիշ Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 2:3 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադիլ Միսիրչիին եւ մնաց առանց պարգեւի:

Վաղը բրոնզե մեդալի համար պայքար կմղեն մեր չորս ըմբիշները՝ 45 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, 51 կգ քաշային Լեւիկ Միաքայելյանը, 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը եւ 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանը: Առաջին երեքը կանցկացնեն սփոփիչ մենամարտեր, իսկ վերջինը միանգամից կմենամարտի 3-րդ տեղի համար: