Իտալիայի հավաքականները Հայաստանի թիմերին կընդունեն Սիցիլիայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2020թ Եվրոպայի առաջնության Իտալիա – Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում: Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին:
Մեկ օր անց Հայաստանի Մ21 հավաքականը Եվրոպայի 2021թ առաջնության ընտրական փուլի շրջանակում արտագնա խաղ է անցկացնելու Իտալիայի այդ տարիքային թիմ հետ: Այդ հանդիպումը կայանալու է Կատանիայի «Անջելո Մասիմինո» մարզադաշտում: Այդպիսով, իտալացիները Հայաստանի հավաքականներին կհյուրընկալեն Սիցիլիա կղզում:
Ի դեպ, Իտալիայի հավաքականը հաճախ է իր մրցակիցներին հյուրընկալել Պալերմոյում: «Սկուադրա աձուրան» նախկինում 14 խաղ է անցկացրեց սիցիլիական այդ քաղաքում, որից 12-ում հաղթանակ է տարել, այդ թվում նաեւ վերջին 6 հանդիպումներում: 2014թ կայացած Իտալիա – Ադրբեջան խաղին ներկա է եղել 30 հազար հանդիսական («Ռենցո Բարբերա» մարզադաշտը տեղավորում է 36.365 հանդիսական):