Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks 29.07.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականները շարունակում են նախապատրաստական փուլը

Բռնցքամարտի Հայաստանի տարբեր տարիքային հավաքակաները շարունակում են նախապատրաստվել առաջիկա մրցումներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ Երեւանի Օլիմպավանում անցկացնում է վերջին ուսումնամարզական հավաքը՝ օգոստոսի 2-ին Թբիլիսիում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

Երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ից կսկսի ծաղկաձորյան ուսհավաք և կնախապատրաստվի սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մեծահասակների հավաքականը հավաքները կսկսի օգոստոսի 8-ից՝ նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկները Ծաղկաձորում 12-օրյա հավաք կանցկացնեն, ապա նախապատրաստությունը կշարունակեն Դավիթաշենի Օլիմպավանում։