Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess usanox
A A
Սպորտ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի շախմատի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եվրոպական մարզական խաղերի շախմատի մրցումներում հաջող հանդես եկան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացրած գրոսմայստեր Տիգրան ԿՀարությունյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Արագ շախմատի թիմային պայքարում նրանք զբաղեցրին 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ուրալի պետական հանքարդյունաբերական համալսարանի թիմին։ 

Կայծակնային շախմատի անհատական մրցաշարում հաղթեց Լվովի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը ներկայացնող Կիրիլ Շեւչենկոն։ Տիգրան Կ. Հարությունյանը 5,5 միավորով գրավեց 10-րդ տեղը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։