A
A
Գաբրիել Սարգսյանը Դանիայում զբաղեցրեց 3-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Դանիայում կայացած Xtracon Chess Open 2019 խոշոր մրցաշարում զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը։
Մեր շախմատիստը վերջին՝ 10-րդ տուրում, ոչ-ոքի խաղաց շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ։ Նա, ինչպես նաեւ եւս 4 շախմատիստներ, վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 2-6-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով Գաբրիել Սարգսյանը արժանացավ 3-րդ մրցանակին։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց 13-ամյա հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդան, որը միակն էր և իր անվան դիմաց կարողացավ գրանցել 8,5 միավոր:
Մրցաշարին մասնակցած ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը նույնպես 8 միավոր վաստակեց, սակայն լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 5-րդ տեղը։