Բացել լրահոսը Փակել լրահոսը
f546cbc83c355d_546cbc83c3981
A A
Տնտեսություն

Խաղողի վնասատու ֆիլոքսերիայի դեմ պայքարելու համար հատուկ տնկանյութ կարտադրվի

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ կառավարության կողմից այսօր կազմակերպված «Ֆիլոքսերայի և այլ վնասատուների դեմ կիրառվող արդյունավետ պայքարի եղանակները և «բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայի» դերն այդ գործում» թեմայով աշխատաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Կարևորելով գյուղատնտեսության զարգացման և բույսերի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված այսպիսի միջոցառումները՝ ՍԱՏՄ ղեկավարը մասնավորեցրել է այդ հարցում միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու անհրաժեշտությունը: «Ներկա իրավիճակում առանցքային կարևորություն է ստանում ֆիլոքսերայի տարածումը հնարավորինս կասեցնելու, դրա դեմ պայքարի նոր մեթոդներ մշակելու, ներմուծելու և կատարելագործելու խնդիրը, ինչպես նաև ագրոնոմի, բույսերի առողջությամբ զբաղվող մասնագետի աշխատանքը հանրայնացնելու հարցը:

2020 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է բույսերի առողջության տարի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստակամություն է հայտնել Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային համաձայնագրի (IPPC) քարտուղարությանը ներկայացնել Հայաստանում իրականացվելիք միջոցառումների և դրանց հանրային իրազեկման լայնածավալ ծրագիր: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ոլորտի պետական, գիտական և հասարակական կառույցներից»,- ասել է Գ. Ավետիսյանը:

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել է «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագիրը, նշվել է, որ այն իրականում ֆիլոքսերայի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Կարևորվել է ֆիլոքսերակայուն տնկանյութի հավաստագրման համակարգի ստեղծման և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին միտված առաջարկների փաթեթի ներկայացումը կառավարությանը, որը հնարավորություն կտա տնկանյութը ներկայացնել ֆերմերներին ու խթանել ոլորտի զարգացումը:

Ծրագրի բուսասանիտարիայի բաղադրիչի մասին է խոսել ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը՝ մասնավորապես ներկայացնելով բույսերի հիվանդությունների ախտորոշման, վնասատուների դեմ պայքարի միջոցներն ու հնարավորությունները, Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումները:

 

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին