Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis(1)
A A
Սպորտ

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 7-րդ տեղը

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները Սան Մարինոյում կայացած 2019թ Դեւիսի գավաթի խաղարկությունում:

4-րդ դիվիզիոնի եվրոպական գոտու մրցաշարում մեր թենիսիստները իրենց խմբում զբաղեցրին 4-րդ տեղը՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ թողնելով հավասար միավոր վաստակած Իսլանդիային ու Լիխտենշտայնին: Փլեյ-օֆֆում մերոնք մրցեցին Կոսովոյի ընտրանու հետ եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:0:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը անցկացրած 5 հանդիպումներում տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն (խմբի առաջատար Կիպրոսից ու Իսլանդիայից) եւ ի վերջո գրավեց 7-րդ տեղը: Մեր ընտրանին այս մրցումներում հանդես եկավ այսպիսի կազմով՝ Արթուր Սողոյան, Միքայել Խաչատրյան, Սեդրակ Խաչատրյան եւ Դանիել Կարապետյան: