Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-19
A A
Սպորտ

Եվրո-2019. Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց ելույթները (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ավարտեց ելույթները Երեւանում ընթացող 2019թ Եվրոպայի Մ19 առաջնությունում:

Խմբային մրցաշարի վերջին՝ 3-րդ տուրի խաղում մեր պատանի ֆուտբոլիստները 0:4 հաշվով պարտվեցին Պորտուգալիայի իրենց հասակակիցներին:

Այդպիսով, Հայաստանի Մ19 հավաքականը խմբային փուլի երեք հանդիպումներում կրեց երեք պարտություն: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփեցին միայն մեկ գոլ, իսկ սեփականը ընդունեցին 12-ը, ընդ որում՝ բոլոր խաղերում մեր թիմը նվազագույնը բաց թողեց 4-ական գնդակ:

Պորտուգալիայի հավաքականը 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Երկրորդ ուղեգիրը նվաճեց Իսպանիայի հավաքականը, որը զուգահետ ընթացող խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Իտալիային ու նույնպես վաստակեց 7 միավոր, սակայն խփած գոլերով զբաղեցրեց 2-րդ տեղը: