Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 1
A A
Սպորտ

Լեւոն Բաբուջյանը՝ շախմատի Փոթիի մրցաշարի հաղթող

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարում առաջին երկու տեղերը զբաղեցրին Հայաստանի շախմատիստները:

Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը վերջին՝ 9-րդ տուրում, սպիտակներով հաղթեց վրացի գրոսմայստեր Տորնիկե Սանիկիձեին, վաստակեց 7,5 միավոր եւ մենակով գրավեց 1-ին տեղը:

Նրան հետապնդող Հովհաննես Գաբուզյանը եզրափակիչ պարտիայում հաղթեց Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիդ Մաղալաշվիլուն, վաստակեց 7 միավոր եւ միայնակ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 6,5 միավոր եւ գրոսմայստեր Լուկա Պայչաձեի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:

Հավելենք, որ զուգահեռ անցկացված Բ խմբի մրցաշարում հաղթեց մեր շախմատիստ Ալեքս Մանուկյանը, իսկ 2-րդ տեղը գրավեց Գոռ Վիրաբյանը: